Ոգեկոչման միջոցառումներ ՀՀ մարզերում

Ոգեկոչման միջոցառումներ ՀՀ մարզերում

Ապրիլի 24–ին Հայաստանում, ինչպես նաև Հայաստանից դուրս ապրող հայերը իրենց հարգանքի տուրքն են մատուցում  1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են խոնարհում զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915 թ. զոհվածներին։

Միջոցառումները, սակայն միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելով չի սահմանափակվում,  ի նշան հարգանքի ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունները  ևս կազմակերպել և մասնակցել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումների:

 ՊՄՊ  Շիրակի մարզային ծառայության նախաձեռնությամբ Ջաջուռ գյուղի վարչական ղեկավարի,  դպրոցի աշակերտների հետ միասին  մաքրման աշխատանքներ  են իրականացվել Ջարդի ձոր կոչվող վայրում  գտնվող Մեծ եղեռնի զոհերին նվիրված «Հուշաղբյուրը»  և «Կամք» հուշակոթողնեների տարածքներում:

Ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի։

 

ՊՄՊ  Տավուշի մարզային ծառայությունը  մասնակցել է քայլերթի, հարգանքի տուրք մատուցել  Իջևան համայնքում գտնվող Հայոց ցեղասպանության հիշակատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում:

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները քայլերթ  են իրականացրել Վեդի քաղաքի  Երկրորդ Աշխարհամարտում զոհվածների հուշարձանի տարածք և ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի։

Մարզային ծառայությունը մասնակցել է նաև  Արարատ քաղաքի երթին։

ՊՄՊ  Լոռու մարզային ծառայությունը  հարգանքի տուրք է մատուցել՝  ծաղիկներ խոնարհելով Տաշիր քաղաքում գտնվող  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքում:

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խոնարհման միջոցառումները շարունակվում են, երեկոյան  Վեդի քաղաքում նախատեսվում է  ջահերով երթ: