Սև ու սպիտակ այս նկարի տակ Նաիրա Հայրապետյանի աշխատանքային գունավոր պատմությունն է․
Արդեն 33 տարի տիկին Նաիրայի օրը սկսում, ավարտվում է հուշարձանների պահպանությամբ, խնամքով։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզի Մեղրիի տարածշրջանի հուշարձանների պահապանն է։ 1990-ին ոտք դրեց ծառայություն ու մինչև այսօր գործի նվիրյալն ու գիտակն է։
Նաիրա Հայրապետյան ՊՄՊ Սյունիքի մարզի Մեղրիի հուշարձանների պահապան Սովորել, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև աշխատանքի եմ անցել Մեղրիի (այն ժամանակ) «Արևիկ» պատմամշակութային արգելոցում, որպես գիտաշխատող։ Համակարգել եմ Մեղրու տարածաշրջանի պատմական միջավայրը, հանդես եկել բազմաթիվ հոդվածներով, կրթական, մշակութային միջոցառումներով։
Մշակութային միջոցառումներ կազմակերպելով, հուշարձաններ այցերով տիկին Նաիրան կարողացել է գրավել նաև երիտասարդների ուշադրությունը պատմամշակութային կոթողների նկատմամբ։ Այսօր հպարտորեն փաստում է՝ նոր սերունդը ավելի լավ է ճանաչում իր տարածքի պատմությունը, հուշարձանները։
Նաիրա Հայրապետյան ՊՄՊ Սյունիքի մարզի Մեղրիի հուշարձանների պահապան
Մեր լեռնային երկրում հուշարձանները հաճախ այնպիսի բարձրադիր գոտիներում ու անմատչելի վայրերում են, որ հաճախ հուշարձանին հասնելու համար մեծ ուժ և համառություն է հարկավոր։ Երբեմն օգնության են հասնում որսորդները՝ ուղեկցում դժվարանցանելի վայրերում, օգնում է նաև համայնքապետարանը։
Մեղրիի տարածաշրջանի 350-ից ավելի հուշարձանի պահպանությունը երկու պահապան են իրականացնում։ Տիկին Նաիրայի սիրելի հուշարձաներից մեկը՝ Մեղրիի որմնանկարազարդ եկեղեցին է, որը հայ միջնադարյան արվեստի լուռ վկայություններից է։
Նաիրա Հայրապետյան ՊՄՊ Սյունիքի մարզի Մեղրիի հուշարձանների պահապան
Սիրում եմ հեռու անտառներում, աչքից հեռու ծվարած հին վանքերը, եկեղեցիները, կարող է լինել մի փոքրիկ խաչքար անգամ, որ մի ամբողջ պատմություն է,,, ու մինչև չսայթաքես, մինչև չհենվես մի խաչքարի, չուսումնասիրես, չես կարող ճանաչել ու սիրել, իսկ երբ սկսես ճանաչել ու սիրել, այդ ժամանակ չես կարող կտրվել մեր պատմությունից, հուշարձաններից»։
Հուշարձաններ պահպանելուց, խնամելուց բացի երազանքն է՝ տարածաշրջանի հնագիտական իրերի հավաքածուների հիման վրա թանգարան ունենալ։ Առաջին ներդրումն արդեն կա։
Նաիրա Հայրապետյան ՊՄՊ Սյունիքի մարզի Մեղրիի հուշարձանների պահապան «Տարիներ առաջ մի դերասան, որ եկել էր Մեղրի՝ թատերական ներկայացումով, տեղեկանալով թանգարան ունենալու մեր երազանքի մասին, սեղանին դրեց 1000 դրամանոց թղթադրամ և ասաց ,- «սա էլ հանգանակություն ձեր թանգարանին»»։
Դրամը մինչև օրս պահում է տիկին Նաիրան, վստահ է՝ մի գեղեցիկ օր թանգարանը կլինի ու «առաջին ներդրումը» իր տեղը կգտնի ցուցասրահում։