Հայոց ավանդություններն ու ավանդազրույցները. Աղջկա բերդ (Տավուշի մարզ)

Հայոց ավանդություններն ու ավանդազրույցները. Աղջկա բերդ (Տավուշի մարզ)

2023-05-08T16:35:33+00:00 08/05/2023|Լրահոս|

Իմանալով, որ բերդում գեղեցիկ աղջիկ է ապրում` Լենկ Թեմուրն իր զինվորներին հրամայում է նրան բերել իր մոտ:

Մի հովիվ գիշերը սպանում է աղջկան առևանգած զինվորներին և հետ բերում նրան: Այդ լուրից հետո Լենկ Թեմուրը հարձակվում է բերդում ամրացված հայերի վրա և հաղթում նրանց:

Իմանալով այդ մասին` աղջիկը ցած է նետվում բերդի պարսպից: Դրանից հետո բերդը կոչվում է Աղջկա բերդ: