Քարաթափում Հաղպատում

Քարաթափում Հաղպատում

 Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մայիսի 14-ին մասամբ փլուզվել է:
Պարզվել է, որ աշտարակից մոտ 12 քմ հատված է փլուզվել և փակել ճանապարհը, առկա է մնացած մասի փլուզման վտանգ, տուժածներ չկան:
ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և համայնքի աշխատակիցների հետ բացել են ճանապարհը:
Առաջիկայում նախատեսվում է փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ իրականացնել։
 Հիշեցնենք, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև քարաթափումը  հայտարարել էր ամրակայման և նորոգման մրցույթ: Փաթեթը մրցույթի հայտարարման փուլում է, առաջիկա օրերին  կհայտարարվի: Մասնակից լինելու պարագայում այս տարի փլուզված աշտարակը և պարսպի տվյալ հատվածը ամբողջությամբ կվերականգնվեն։