Մայիսի 18-ին արգելոցներ, արգելոց-թանգարաններ այցելություններն անվճար են

Մայիսի 18-ին արգելոցներ, արգելոց-թանգարաններ այցելություններն անվճար են

2023-05-17T16:19:48+00:00 16/05/2023|Լրահոս|

Մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային օրն է։ Այս տարի միջոցառումներն անցկացվում են «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցները, արգելոց-թանգարանները մայիսի 18-ին անվճար  բաց կլինեն բոլոր այցելուների համար թանգարանների աշխատանքային ժամերին։

Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու ճանաչողական և կրթական ծրագրերի:

Միջոցառումները կշարունակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում։ «Գառնի», «Զվարթնոց», «Գլաձորի համալսարան», «Բերդ», պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանները բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն։

«Լոռի բերդ» քաղաքատեղի», «Զորաց քարեր», «Ամբերդ» պատմամշակութային արգելոցները՝ ժամը 11։00-18։00։

«Բջնի ամրոց»  պատմամշակութային արգելոցը մայիսի 20-ին բաց կլինի 11։00-20։00։