Սուրբ Գևորգ (Զորավանք)

Սուրբ Գևորգ (Զորավանք)

Սուրբ  Գևորգ  (Զորավանք) եկեղեցին գտնվում է Լոռու մարզի Հաղպաատ գյուղի հարավային կողմում, Ագեղցի կոչվող վայրում:

Ըստ մուտքի ճակատակալ քարի (բարավորի) արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1279 թ.: Ունեցել է փոքր աղոթասրահ, որին արևմտյան կողմից կցված է եղել գավիթ-սրահը` կառուցված եկեղեցու հետ միաժամանակ:

Պատերն ունեն 1.2 մ հաստություն, շարված են անդեզիտե կոպտատաշ խոշոր քարերով, իսկ ներսից սվաղված են կրաշաղախով: Ծածկված է եղել փոքր պայտաձև թաղով, որի մեծ մասը փլված է։

Խորհրդային շրջանում գյուղի ընդարձակման և կառուցապատման արդյունքում եկեղեցին հայտնվել է բավականին խիտ կառուցապատված միջավայրում՝ տնամերձ հողամասերի արանքում: Մեզ է հասել կիսախոնարհված վիճակում:

Պահպանվել են եկեղեցու պատերը, գավիթ-սրահը, եկեղեցու հարավային կողմում երկու գեղաքանդակ խաչքար և մի քանի տապանաքար: