«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղերձը «Վերջին զանգի» առթիվ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղերձը «Վերջին զանգի» առթիվ

2023-05-26T10:31:11+00:00 26/05/2023|Լրահոս|

Սիրելի´ շրջանավարտներ, շնորհավորում եմ խորհրդանշական օրվա` «Վերջին զանգի» առթիվ: «Վերջին զանգի» ղողանջները խորհրդանշում են ոչ միայն դպրոցին հրաժեշտը, այլև ազդարարում են մուտքը նոր կյանք` լի բազում անակնկալներով: Եղեք խելամիտ ու լայնախոհ, պատրաստ կյանքի մարտահրավերներին:

Մաղթում եմ, որ կյանքի ճանապարհին հանդիպած խոչընդոտները հաղթահարեք ժպիտով ու լավատեսությամբ` միշտ նայելով առաջ` դեպի պայծառ ու լուսավոր ապագան: Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ նաև ձեզ մատաղ սերնդի կրթության հերթական շրջափուլն ավարտին հասցնելու և նոր կյանք ճանապարհելու կապակցությամբ: Հավատացեք` ձեր փոխանցած գիտելիքը կառաջնորդի նրանց ամբողջ կյանքում: Եվս մեկ անգամ շնորհավորելով այս հիշարժան օրը` նոր կյանք թևակոխող մեր պատանիներին մաղթում եմ պահպանել ու նոր որակներ հաղորդել ազգային արժեքներին, շենացնել ու զարգացնել մեր հայրենիքը: