Երեխանների պաշտպանության միջազգային օրը մանկացել էին անգամ մայրիկները։
Հունիսի 1-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան այցելած փոքրիկներին հնարավորություն էր տրվել ճանաչելու տաճարի յուրաքանչյուր բեկորը գույնի միջոցով։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը» կրթական ծրագրի շրջանակում, երեխաների համար կազմակերված «Ճանաչի՛ր տաճարի յուրաքանչյուր բեկորը գույնի միջոցով» միջոցառման մասնակից երեխաները տաճարի և ճարտարապետական մանրամասների գծապատկերները գունազարդեցին իրենց պատկերացմամբ։
Միջոցառման գաղափարն այնքան էր դուր եկել մայրիկներին, որ մասնագիտությամբ նկարչուհի 2-ամյա Դավիթի մայրիկը ևս միացավ տաճարի ճարտարապետական բեկորների գծային պատկերի գունազարդմանը։