Որոշում` Քաղաքատեղի Արտաշատ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին

Որոշում` Քաղաքատեղի Արտաշատ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին

2023-06-01T17:35:42+00:00 01/06/2023|Լրահոս, Հրապարակումներ|
Հունիսի 1-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է որոշում` ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին: Որոշումը պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջացնելու, պատմական մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերի ուսումնասիրությունն ու պահպանությունն ապահովելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, հուշարձանների առկայությունը հստակեցնելու, հայտնաբերվելիք և օտարված հողամասի սահմաններում գտնվող հուշարձանապատկան 10-րդ բլուրի վրա պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման, հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման, պատմամշակութային արգելոց ստեղծելու, ինչպես նաև հուշարձանի հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային գործառնական նշանակությամբ 6,0 հեկտար հողի կատեգորիայի վերականգնման անհրաժեշտությամբ:
Աղբյուրը` https://www.gov.am/am/