Այցելուների թվի 22 տոկոս աճ 2022-ի մայիսի համեմատ

Այցելուների թվի 22 տոկոս աճ 2022-ի մայիսի համեմատ

2023-06-05T16:02:53+00:00 05/06/2023|Լրահոս|

 

2023 թվականի մայիսի 1-31-ը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային և ոչ տոմսային արգելոցներ և արգելոց-թանգարաններ է  այցելել ընդհանուր 85 076  տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկ:

2022 թվականի նույն ժամանակահատվածում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  արգելոցներ է այցելել 67163 զբոսաշրջիկ:

Այսպիսով, 2023-ի մայիսին ՊՈԱԿ-ի  մասնաճյուղ արգելոցները և արգելոց-թանգարանները այցելությունների թվի 22 տոկոս աճ են գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: