Մշտադիտարկում Լոռու մարզում

Մշտադիտարկում Լոռու մարզում

2023-07-26T13:10:12+00:00 26/07/2023|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն իրականացրել են մարզի մի շարք հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։

Համատեղ այցի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են.

  • Կաճաճկուտի Ամրոց Սեդվիի Աշտարակը, Սեդվու Սբ. Նշան վանական համալիրը
  • Աքորիի «Բգավոր» Եկեղեցին
  • Դսեղի Քառասնից Մանկանց (կիսավեր) և Բարձրաքաշի Սբ Գրիգորի (ծայրահեղ վտանգված) վանական համալիրները, տարածքներում պահպանվող  խաչքարերը
  • «Թոփուկ խաչ» գերեզմանոցի խաչքարերը, եռաստիճան պատվանդանով «Սուրբ Տերունական», «Սիրուն խաչ» խաչքարը, Ս. Սարգիս մատուռը
  • Վահագնի, գյուղամիջյան Սբ Նշան եկեղեցին, ԵԱԶ հուշարձանը (պատվանդանն ունի թանգարանային հատված)
  • Վարդումյանների գերեզմանոցը (հարակից տնամերձի նորահայտ խաչքարերը)
  • Վանաձորի մատուռ Սբ Կիրակին։

Դսեղի Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիրի ծայրահեղ վտանգված վիճակում գտնվող խորանը առանձնացվել է զգուշացնող ժապավենով:

Ցանկացած պահի խորանը կարող է փլուզվել վտանգելով մարդկային կյանքեր։ Ուստի «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը հորդուրում է  մոմավառության նպատակով  չբարձրանալ խորան չվտանգել կյանքը և նվազեցնել խորանի փլուզման վտանգը։