«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի մոտ գտնվող նորհայատ ամրոցի պեղման աշխատանքները, որը իրականացնում է հայ-գերմանական արշավախումբը (հայկական արշավախմբի ղեկավար Լ․ Մկրտչյան, գերմանական արշավախմբի ղեկավար Ս․Առնոլդ)։
Այժմ պեղման աշխատանքները կենտրոնացել են ամրոցի վերնամասում, որտեղ նշմարվում է քառանկյուն հիմքով կառույցի հիմքեր։
Գերմանացի գործընկերները դաշտային աշխատանքին կմիանան օգոստոսի 10-ից։