Դաշտադեմ ամրոցի գույքային պատկանելիության հարցերը՝ քննարկման առանցքում

Դաշտադեմ ամրոցի գույքային պատկանելիության հարցերը՝ քննարկման առանցքում

2023-08-17T10:27:29+00:00 17/08/2023|Լրահոս, Հրապարակումներ|

«Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող հողամասերի գույքային պատկանելիության հարցերը քննարկվել են Թալին համայնքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար անձնակազմը  և Թալին համայնքի ավագանու անդամները։

Բարձրացվել են առկա խնդիրները, մատնանշվել լուծման ուղիները։