«Էս տարիների ընթացքում ախր էնքան բան ա գլխովս անցել, որը հիշեմ»,- գլխով անցածն ու գնացածը ամփոփելով ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետը վերհիշում է վերջին 20 տարիներին հուշարձանների պահպանության ոլորտում տեսածն ու զգացածը։ Հետաքրքիր ու դիտարժան դեպքերից Գոռ Գասպարյանը առանձնացնում է Ասլան Ղափլանի պատմությունը։
Գոռ Գասպարյան Գեղարքունիքի մարզային ծառայության պետ
2009 թ․նոյեմբեր ամիսն էր Նորատուս համայնքի «Յոթ աղբյուր» ամրոցի տարածքում գտնվող գերեզմանոցից անհետացել էր 9-17 դդ․ թվագրվող արաբատառ հուշարձանը։
Հուշարձանը գտնելու, պատմական միջավայր վերադարձնելու, օրինախախտին հայտնաբերելու համար ՊՄՊ ծառայության պետը դիմել է Գեղարքունիքի մարզպետին և համայնքի ղեկավարին։
Գոռ Գասպարյան Գեղարքունիքի մարզային ծառայության պետ
Երկու օրվա ընթացքում բացահայտվեց հանցագործությունը, հայտնաբերվեց հուշարձանը, հարուցված քրեական գործի ավարտից հետո օրինախախտը անվնաս վերադարձրեց նախկին վայր։ Թե ինչո՞ւ էր քաղաքացին նման քայլի դիմել, պատճառաբանել է, որ մանկուց սիրել է այդ հուշարձանը այդ նպատակով էլ տարել է։
Հուշարձանների հետ կապված բազմաթիվ են նմանօրինակ դեպքերը, որոնց այս 20 աշխատանքային տարիների ընթացքում հանդիպել է Գեղարքունիքի մարզային ծառայության պետը։ Գոռ Գասպարյանը Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետն ավարտելուց հետո դասավանդել է բարձրագույն մաթեմատիկա, եղել է ուումնական գծով պրոռեկտոր։ 2003 թ․ մայիսից զբաղեցնում է Գեղարքունիքի մարզային ծառայության պետի պաշտոնը։
Գոռ Գասպարյան Գեղարքունիքի մարզային ծառայության պետ
Գեղարքունիքի մարզը Հանրապետությունում ամենաշատ հուշարձաններն ունի․ Գրանցված միայն 5270 հուշարձան կա , բազմաթիվ են նաև չգրանցվածները։ 16 գոտիների պահպանությունն իրականացնում է 16 հուշարձանի պահապան։
Գոռ Գասպարյան Գեղարքունիքի մարզային ծառայության պետ
Աշխատանքը հեշտ չէ, մեկ պահապանի , 250 քռ․ կմ․ տարածք է ընկնում , որը միայնակ իրականացնելը խաղ ու պար չէ, ես թույլ չեմ տալիս պահապանը մենակ շրջայց իրականցի, խմբային աշխատանքներ ենք կատարում խուսափելով հնարավոր վտանգներից։ Պատահում է այնքան ենք քայլում, որ ոտքերի վրա կոշտուկներ են առաջանում՝ օրեր շարունակ հիշեցնելով շրջայցի դժվար հասանելի ճանապարհների մասին։
Դժվարությունները շատ են հատկապես սահմանամերձ վայրերում։ Վարդենիսի համայնքի Վարին Շորժա բնակավայրի տարածքում շրջայցեր իրականացվում են հիմնականում զինվորականների ուղեկցությամբ։
Գոռ Գասպարյան Գեղարքունիքի մարզային ծառայության պետ
Բազմաթիվ են մարզի նշանավոր կառույցները Սևանի վանական համալիր, Հայրավանք, Մասրուց անապատ, Վանեվանք, Կոթավանք, մատուռներից հետաքրքիր շարվածքով Դիտվան մատուռ, բարձունքում գտնվող Հըսոյ Քըռա ամրոցը, Ճամբարակի Կարմիր Եղցի հուշահամալիրը, որը այդքան էլ լավ չի պահպանվել, սակայն վերականգնման ենթակա է։
57-ն արդեն բոլորած Գասպարյանի հուշերում, սրտում հարյուրավոր հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Մարտունի քաղաքում գտնվող Սբ Գևորգ մատուռը։
Գոռ Գասպարյան Գեղարքունիքի մարզային ծառայության պետ
Հետաքրքիր հուշարձան է, էլ չասեմ, թե ինչ հաճելի սառնորակ ջուր էլ կա տարածքում , միայն խմողը կիմանա։
Բահն ու մաքրող գործիքները միշտ ավտոմեքենայի մեջ՝ Գոռը շրջայցեր է իրականացնում ծառայության աշխատակիցների հետ , հետևում ու կարգի բերում հուշարձանները, ժամանակին արձանագրում կատարված իրավախախտումները։
Գոռ Գասպարյան Գեղարքունիքի մարզային ծառայության պետ
Հաճախ ենք հանդիպում իրավախախտման դեպքերի բացատրում մարդկանց հուշարձանների և դրանց գոտիների պահպանության կարգը, սակայն գանձախուզության հետ կապված խնդիրները շարունակում են անհանգստացնել։ Հողի ընդերքը ստուգող գործիքների կարողությունը գանձագողերը փորձում են ամեն տեղ։
Որ ամեն տեղ գանձ չփնտրեն, իրենց էլ բոլորը տարբերեն, մարզային ծառայության պետը ասում է պահապանին հատուկ արտահագուստ ու տեխնիկական միջոցներ են պետք ավելի արդյունավետ աշխատելու, պատմական միջավայրը պահպանելու համար։
Գոռ Գասպարյան Գեղարքունիքի մարզային ծառայության պետ
Հուշարձանի պահապաններին զենք է պետք բնության մեջ անվտանգ շրջայցեր իրկանացնելու համար, ամենագնաց մեքենա ։ Անելիքները շատ են, սպասումները՝ մեծ, մի օր տեխնիկապես հագեցած ծառայություն ունենալու։
Հագեցած մարզային ծառայություններ ունենալու համար «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում աշխատակիցներին նույնանման համազգեստով ապահովելու, տեխնիկական միջոցներով վերազինելու ուղղությամբ։