Սեղանին հնագիտական առարկաների կրկնօրինակներ են, գիտահանրամատչելի գրքույկներ, քիչ այն կողմ մետաղաձուլության պարագաներն են։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հարուստ ներկապնակով է ներկայացել սեպտեմբերի 9-ին Դիլիջանում անցկացված «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնին։
Պահպանության ծառայության տաղավարի նկատմամբ այցելուների հետաքրքրությունը բազմապատկում էր հատկապես մետաղի մոգական աշխարհը՝ տարբեր առարկաների ձուլման գործընթացը։
Մեծից փոքր մեծ ուշադրությամբ լսում էին, թե ինչպես են մեր նախնիները շուրջ 3000 տարի առաջ զարդեր, նետասլաք և այլ իրեր պատրաստել։ Ծառայության տնօրենի տեղակալը «Արվեստների և արհեստների» փառատոնի մասնակիցներին ներկայացրել է «Շոշափելի և վիրտուալ Մեծամոր» կրթական ծրագիրը։
Արտավազդ Զաքյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Մասնակցելով նման միջոցառումների ներկայացնում ենք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը։ Այս կերպ հանրահռչակելով՝ հնագիտությունը, ծառայության հրատարակությունները, արգելոցները, արգելոց-թանգարանները, կրթական ծրագրերը, որոնք անցկացվում են մասնաճյուղ արգելոց-թագարաններում։
«Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը Դիլիջանի Կենտրոնական այգում հավաքել էր մասնակիցների Հանրապետության բոլոր մարզերից։ Փառատոնն անցկացվում է 2013 թ.-ից, հասցեն՝ անփոփոխ է։ Հայաստանի մարզերից, տարբեր հասարարակական ու մասնավոր ընկերություններ ներկայացնում են դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներ գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։
Մարիամ Մինասյան միջոցառման կազմակերպիչ
Փառատոնը սկսվել է 2013 թ․, որպես գորգարվեստի և կիրառական արվեստի փառատոն, աստիճանաբար ընդլյանվելով դարձել է արհեստների և արվեստի փառատոն ընդգրկելով ՀՀ մարզերը։ Յուրաքանչյուր տաղավար իր համն ու հոտն ունի։ Ամեն մի տաղավարի մոտենալով զգում ես, որ մոտենում ես ՀՀ որևէ մարզի։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն արժանացել է «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնի հատուկ մրցանակին։