Լուսանկարում Լոռու մարզի հուշարձանների երկարամյա պահապանն է՝ ինչպես միշտ աշխատանքային ձեռնոցներով, հնամենի վանքի տարածք մաքրելիս։
Մի ձեռքով տարածքն է խնամում, բարեկարգում, մյուսով՝ հեռախոսով պատմում Դսեղի Բարձրաքաշի Սբ․ Գրիգորի մասին։
Սուսաննա Էվոյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
«Հայր ու որդի են լինում քար կտրողը տղան է լինում, պատշարը՝ հայրը։ Տարիներով հաշտ ու համերաշխ կառուցում եմ վանական համալիրը։ Այնքան լավ է տղան տաշում քարը, որ հոր կողմից շտկելու կարիք չի լինում։ Շինարարության ընթացքում տղան մահանում է, այլ վարպետ է շարունակում գործը։ Շինարարին չեն հայտնում, որդու մահվան բոթը։ Օրեր անց, երբ հայրը գալիս է աշխատանքին հետևելու տեսնում է, քարերը լավ կտրած չեն, անմիջապես գլխի է ընկնում, որ տղան այլևս չկա ու քարերը ուրիշ մեկն է կտրել»։
Սուսաննա Էվոյանը 2008 թվականից Լոռու մարզի հուշարձանների պահապան է, սակայն սերն ու նվիրումը ոլորտի հանդեպ ավելի խորը արմատներ ունի։
Սուսաննա Էվոյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Մանկուց մեծ սեր է եղել մեր ընտանիքում հուշարձանների հանդեպ, հատկապես Դսեղի, աչքս բացել եմ ու տեսել, թե ինչպես է գնահատվում պատմամշակութային ժառանգությունը։ Տատիկիս հետ մանկուց այցելում էինք տարբեր հուշարձաններ, իսկ Բարձրաքաշը մի ուրիշ խորհուրդ ունի ինձ համար, աննկարագրելի կապով եմ կապված։
Հուշարձաններին հոգով ու սրտով կապված տիկին Սուսաննան պատմում է, որ Դսեղի Բարձրաքաշ Սբ․ Գրիգոր վանական համալիր վերջին շրջանում այցելությունները ավելացել են, զուգահեռ մեծացել են նաև հուշարձանի պահպանական վիճակը խաթարող գործողությունները՝ հատկապես մոմավառությունները փլուզման եզրին գտնվող խորանի հատվածում։
Սուսաննա Էվոյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Ամեն անգամ տանում ենք ավազով լի տարա, տարածք առանձնացնում մոմավառության համար, սակայն հաջորդ շրջայցին տարան չկա, իսկ վառված մոմերի մնացորդը հուշարձանի վրա է։ Հորդորում ենք, խնդրում ենք սոցիալական հարթակներով, որ չանեն նման բան, սակայն շարունակ նույն վիճակն է։ Արդեն շրջայցի հատուկ գործիքներով ենք գնում, վստահ լինելով, որ մոմավառության հետքերը պետք է մաքրենք։
Մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ Սուսաննան մինչև հուշարձանների պահպանությունը, ամենատարբեր աշխատանքներով է զբաղվել։ Կարել , ձևել է՝ սրտում պահելով նվիրական աշխատանքի մասին երազանքը։
Սուսաննա Էվոյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Լսելով «Նոր կյանք հուշարձաներին» ծրագրի մասին ոգևորվեցի, մտածեցի գուցե հասել է ժամը սիրած գործով զբաղվելու համար։ Մարզային ծառայությունն էլ գիտեր իմ սերն ու ուշադրությունը ինչքան մեծ է ոլորտի հանդեպ առաջարկեցին միանալ հուշարձանապահպանության վեհ գործին և սիրով ընդունեցի։
Դսեղի, Չկալովի, Եղեգնուտի հուշարձանների պահպանությունը Սուսաննայի խնամքին է հանձնված։ «Ունենք Սուրբ Հարություն մատուռը, Բարձրաքաշի ճանապարհին»,- ասում է ու դարձյալ մտաբերում մատուռի կառուցման հետ կապված ավանդազրույցը։
Սուսաննա Էվոյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Մատուռը կառուցելիս շինարարների համար եփվող ճաշի մեջ օձ է ընկնում, ագռավը վերևից տեսնում է ու որպեսզի հասկացնի վտանգի մասին իրեն գցում է եռացող կաթսայի մեջ, այդ կերպ հետ պահելով մարդկանց թունավորումից։ Դրանից հետո մատուռն անվանում են նաև Ագռավի վանք։
Բարձրաքաշը միշտ սրտում, գյուղամիջյան գերեզմանոցի Խաչելության խաչքարն է հիշում Սուսաննան, նշում, որ խաչքարը կատարելություն է, որից Հայաստանում ընդամենը չորսն է։
Լոռվա չքնաղ բնության մեջ՝ դժվարմատչելի վայրերում ծվարած հուշարձաննեին հասնելու գործում Սուսաննան միայնակ չէ, ընտանիքը՝ ամուսինը, որդին կողքին են, սեփական մեքենայով տանում են ինչքան հնարավոր է մոտ հասցնում հուշարձանին, միասին հսկում ու պահպանում, արձանագրում հուշարձանի պահպանական վիճակը։
Սուսաննա Էվոյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Կյանքում 58, բայց հոգով՝ 28 էլ չկամ,դրա համար երբեք չեմ հոգնում հուշարձաններ շրջայցի գնալիս իսկ Էքստերմալ իրավիճակներում հաճախ ենք հայտնվել, սղացել ենք ոտքը դիպել է մի թփի պահել է չենք ընկել ձորը, կապտուկներով վերադարձել ենք տուն օրեր շարունակ հիշելով, թե ինչպես ենք փրկվել ձորն ընկնելուց։
Երեք զավակի մայր, չորս թոռնիկի տատիկը հայ ժողովրդի անցյալի ու ներկայի խոսուն վկաների մասին հաճախ է պատմում զավակներին, փոխանցում՝ մանկուց ժառանգած սերը։
Սուսաննա Էվոյան ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանի պահապան
Մեր ընտանիքում բոլորն են պատմամշակութային ժառանգության պահպանողներ ու կրողներ, տատիկիցս ստացած սերն ու հոգատարությունը այսօր էլ ես եմ փոխանցում թոռնիկներիս, որպեսզի ճանաչեն, պահեն ու պահպանեն, գալիք սերնդին ժառանգելով՝ Հայոց պատմության քարակերտ էջերը։