Մեկնարկել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազինման աշխատանքները։ Այսօր ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը 4 «Լադա Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բանալի հանձնել է Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների պետերին։
Այսուհետև ՊՄՊ Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի պատմական միջավայրի պահպանությունը կիրականացվեն նոր ավտոմեքենաներով։
Սա համալրման միայն սկիզբն է, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակելու է տեխնիկական վերազինման աշխատանքները։
Մանրամասները շուտով՝ Առաջին ալիքի «Լուրերի» անդրադարձով։