Արարատի մարզ
Խոսրովի արգելոց
Սակռաբերդ, Սակրաբերդ, Սագչաբերդ․ բերդը եղել է Այրարատ նահանգի Ուրծեաց նախարարության իշխանանիստ կենտրոն։
Ամրոցը հին է, հավանաբար շինված է նախաքրիստոնեական շրջանում։
V դ-ի Սակռաբերդի տերերից հիշատակվում են Ներսեհ, Կողթեկ և Վարազներսեհ Ուրծեցի իշխանները:
Ըստ Ղազար Փարպեցու այն համարվում էր Ործեաց իշխանական տոհմի բերդավանը։
Ըստ Ալիշանի Սակռաբերդը Ործեաց տոհմի ամուր ապաստանավայր էր, սակայն ոչ մի աշխարհագիր կամ ճամփորդ մինչ օրս ճիշտ տեղագրական ճշտում չեն տվել։
XV դ. մի Հայսմավուրքում Սակռաբերդը հիշատակվում է որպես գյուղ` Ս.Ստեփանոս եկեղեցիով և Արջառերեկ մենաստանով: Ղ. Ալիշանի և Ս. Երեմյանի կարծիքով Սակռաբերդը համապատասխանում է ներկայիս Մեծ Վեդի ավանին։
Գրականություն ցանկ
Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 4, Երևան 2003
Միքայել Հովհաննիսյան «Հայաստանի բերդերը» 1970 թ․ էջ՝ 892, 893