Սոլակ 1 ամրոց (Ք․ա․ VIII դ․)

Սոլակ 1 ամրոց (Ք․ա․ VIII դ․)

2023-10-24T12:38:56+00:00 24/10/2023|Լրահոս|

ՀՀ Կոտայքի մարզի Երևան-Սևան մայրուղու աջ կողմում է գտնվում «Սոլակ-1» ամրոցը, այն ՀՀ ԿԳՄՍՆ  փորձագիտական հանձնաժողովի 2022 թ. սեպտեմբերի 22-ի և նոյեմբերի 8-ի նիստերի որոշմամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել։

 

«Սոլակ-1» ամրոցը կառուցվել է ուրարտական թագավորության ժամանակաշրջանում՝ հավանաբար Արգիշտի I (Ք.ա. 827-764 թթ․) արքայի իշխանության տարիներին:

Կազմել է կարևոր ամրոցային համակարգի մասը, որը կապել է Արարատյան դաշտի ուրարտական կենտրոնները (Էրեբունի, Թեյշեբաինի, Արամուս և այլն) Սևանի ավազանում գտնվող ամրոցներին (Լճաշեն, Ծովինար) և պաշտպանել այդ ռազմավարական ճանապարհը։

Ամրոցի շրջակայքում պահպանվել են համաժամանակյա բնակատեղիի և ջրի ամբարտակի ավերակները։

«Սոլակ-1» դղյակ-ամրոցն ունի 27×27 մ չափերով քառակուսի հատակագիծ, միջանցքով միացող մեկ տասնյակ սենյակներ, հավանաբար ունեցել է երկթեք ծածկով գերանակապ (շագանակի կամ կաղնու փայտից) տանիք։

Ամրոցի պեղումներն իրականացվում են սկսած 2013 թ․՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Իտալիայի Միջերկրածովյան և արևելքի երկների հետազոտությունների ինստիտուտի արշավախմբի կողմից։

 

 

 

Գրականություն

1․ Պետրոսյան Ա., Լա Ֆարինա Ռ., Դան Ռ., Կաստելուչիա Մ., Ռաչիդի Մ. 2015, Նորահայտ Սոլակ-1 ամրոցի 2013-2015 թթ. պեղումների հիմնական արդյունքները, Եր., Ազգաբանություն, հնագիտություն, բանագիտություն․ միջգիտակարգային մոտեցումներ, № 14, էջ 22-23:

2․ Dan R., Petrosyan A., Vitolo P., Gasparyan B. 2022, From the Ararat depression to Lake Sevan. an analysis of Urartian military roads in the territory of modern-day Armenia (late 9th to mid 8th centuries BC), Armenia maritime archaeological heritage of the land Uduri-Etiuni, Yerevan, IAE publ., pp. 302-315.

3․ Petrosyan A., Dan R.,3, Vitolo P., Melikyan V., Gasparro O., Nahapetyan S. 2021, Archaeological Investigations in Kotayk Region as Part of the Kotayk Survey Project (KSP). A Glance at a Selection of Fortresses (2013 – 2019), Archaeology of Armenia in regional context, Yerevan, publ. Institute of Archaeology and Ethnography, pp. 135-153.