Կոշաբերդը միջնադարյան Հայաստանի անառիկ ամրոցներից է։
Հավանաբար կառուցվել է X դ․՝ Կյուրիկյանների թագավորության շրջանում և հսկել է Դեբետի կիրճով անցնող առևտրական ճանապարհը։
Ամրոցի տարածքում պահպանվել է համաժամանակյա գյուղատեղիի, բնակելի քարայրների, ուշմիջնադարյան եկեղեցու ավերակներ։