գ. Սվարանց
պետ. ցուցիչ՝ 8.85.1
«Ցուրաբերդ»-ը IX դ. վերջ-X դ. ամրոց է: Միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրներում «Ցուրաբերդ» ամրոցը հայտնի է նաև «Ցուրաքար» և «Ցուր» անուննեով: Սյունիքի անառիկ ամրոցներից մեկն է։
990-ական թթ․ Սյունիքում բռնկվում է երրորդ ապստամբությունը, որի կենտրոնը դարձյալ վերականգնված «Ցուրաբերդ» ամրոցն էր։ 1000 թվականին, Սյունյաց Վասակ թագավորը իշխան Սևադային հանձնարարում է վերջնականապես ճնշել ապսրամբությունը, «Ցուրաբերդ»-ը հիմնահատակ ավերվում է։