Զվարթնոցի ջնարակած խեցեղենի ուշագրավ օրինակներից է քրեղանի հարթ, կլորավուն նստուկը, որը փիրուզագույն հենքի վրա կրում է շագանակագույն վեցաթև աստղազարդ:
Զարդի թևերի վրա և կենտրոնում արված են ցայտքեր: Որոշ հետազոտողների կարծիքով, վեցաթև աստղազարդն իր նախնական ձևով ունեցել է հմայական նշանակություն և դրվել է ամանների վրա չար ուժերը խափանելու նպատակով: