«Կապույտ» ամրոցը Վայոց ձորի անառիկ ամրություններից է։ Հավանաբար կառուցվել է X դ․, իսկ Օրբերյանների իշխանության շրջանում՝ XIII դ․ վերակառուցվել և շարունակել է ծառայել որպես ռազմական հենակետ և բնակավայր:
Ամրոցի բարձունքի հարավահայաց լանջին մի ժայռաբեկորի վրա պահպանվել է 1149 թ. արձանագրություն, որտեղ Գրիգոր կրոնավորը պատմում է իր այստեղ գալու և բնակություն հաստատելու մասին։
Ամրոցում պահպանվել են տարբեր կառույցների, այդ թվում փոքր եկեղեցու ավերակներ, XIII դ․ արձանագիր մի խաչքար։
Գրականություն
1․Բարխուդարյան Ս․ 1967, Դիվան հայ վիմագրության, հտ․ III, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, էջ 47–69։
2․ Հակոբյան Թ․, Մելիք-Բախշյան Ս․, Բարսեղյան Հ․ 1988, Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևանի համալսարանի հրատ․, Երևան, էջ 952, 953։
3․ Ղեւոնդ Ալիշան 1893, Սիսական․ Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, Ս․ Ղազար, էջ 98։