Հայաստանը ստացել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու անդամակցության հավաստագիր

Հայաստանը ստացել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու անդամակցության հավաստագիր

2023-12-05T11:15:00+00:00 05/12/2023|Լրահոս, Հրապարակումներ|

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը  մասնակցել է  «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու գլխավոր վեհաժողովին։

Պորտուգալիայի Կոա թանգարանում  անցկացված առցանց վեհաժողովին Հասմիկ Սիմոնյանը ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունն ու Արագածի լանջի ժայռապատկերները: Հայաստանը ստացել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու անդամակցության հավաստագիրը:

Հասմիկ Սիմոնյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներից  «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ»-ը ուղին համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական ժայռարվեստը:  Ցանցը կարողացել է ամուր դաշինք ստեղծել այն կազմակերպությունների միջև, որոնք ապահովում են հուշարձանների տեխնիկական և վարչական կառավարումը։

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներից  «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղուն անդամակցում է 44 գործընկեր և 21 համագործակցող կազմակերպություն 8 երկրից՝ Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իտալիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Վրաստան և Ադրբեջան:

2010 թվականից «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղին դարձել է Եվրոպական մշակութային երթուղի:

 

Cultural Routes – Cultural Routes – www.coe.int