Տյառնընդառաջը արգելոցներում, արգելոց-թանգարաններում

Տյառնընդառաջը արգելոցներում, արգելոց-թանգարաններում

2024-02-09T15:21:11+00:00 09/02/2024|Լրահոս, Հրապարակումներ|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մասնաճյուղ  արգելոցներում և արգելոց-թանգարաններում  փետրվարի 13-ին նշելու է Տյառնընդառաջը։

Այցելուներին սպասվում է գեղեցիկ  փաթեաթավորված Տյառնընդառաջի ավանդական կերակրատեսակներից՝  աղանձը։

 

 «Աղձք» պատմամշակութային արգելոց

«Արփի» բնապատմական արգելոց

«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց

«Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոց

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

 

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:

Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

 

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: