Սկզբում մանկավարժություն, հիմա արդեն հուշարձանների պահպանություն․
Գոհար Բաբայան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Երկար տարիներ մանկավարժ եմ եղել, բազմաթիվ սերունդներ եմ ճանապարհ դրել, բոլորին սիրով կարոտով եմ հիշում, այժմ նույն կապվածությամբ հուշարձանների հետ եմ։
Հուշարձանների հետ կապված մանկավարժ-պահապանը` Գոհար Բաբայանն է, ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապանը՝ ավելի քան 18 տարի։ Մանագիտությամբ մանկավարժ Գոհարը 2005 թվականից հսկում, երեխայի պես սիրում ու հոգ է տանում Մարտիրոսի, Բարձրունու, Խնձորուտի, Սերսի հուշարձանների մասին։
Գոհար Բաբայան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Խաչքարի բեկոր կա, որ ամեն անգամ գնում ենք նայում, լուսանկարում անգամ այդ բեկորն է թանկ ինձ համար։
Մանկավարժությունից անցումը մշակույթ՝ հուշարձանների պահպանություն, սահուն էր։ Այդ գործում մեծ է եղել ամուսնու՝ Վայոց ձորի պատմական միջավայրի պահպանության գիտակ Համլետ Եղիազարյանի դերը։ 43 տարվա համատեղ կյանքի 20 տարին զույգը հայրենի երկրի մշակութային ժառանգության պահպանմանն է նվիրել, աշխատանքային օրերը՝ հաճախ նաև ընտանեկան տոնի վերածելով։
Գոհար Բաբայան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Ամեն մի շրջայց մի ընտանեկան տոն է․ վերցնում ենք անհրաժեշտ սնունդ ու ճամփա ընկնում երբեմն հետդարձին սունկ ենք հավաքում, երբեմն բանջար․ պահպանում ենք՝ վայելելով մարզի չքնաղ բնությունը։
Բարձրադիր հատվածներում գտնվող հուշարձաններ ամուսնու հետ է գնում՝ ամենագնաց մեքենայով։ Առանձնացնել սիրելի հուշարձան դժվարանում է, մի քանիսն է նշում։
Գոհար Բաբայան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Սիրում եմ Մարտիրոսի վիմափոր եկեղեցին, Օղբինի եկեղեցին, Հորադիզի եկեղեցին, Խնձորուտի եկեղեցին, Բարձրունու Հին գյուղատեղիի եկեղեցին ճիշտ է խոնարհված է, բայց մեծ ուժ ունի իր մեջ։
Օղբինի առեղծվածը շարունակում է անբացատրելի մնալ նաև տիկին Գոհարի համար։
Գոհար Բաբայան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Տարիներ շարունակ, շրջայց ենք իրականացնում Օղբինի տարածքում, երբ մտնում ենք եկեղեցի լսում ենք օձի ֆշշոց հիշեցնող ձայնը, որն այս տարիների ընթացքում չի փոխվել: Նույն ձայնն է, թե՛ դրսում է, թե՛ ներսում։ Ամեն անգամ Համլետը առաջինն է գնում ուսումնասիրում հետո մեզ է թույլ տալիս ներս մտնել։ Ձայնը լսվում է սակայն կենդանի ոչինչ չի երևում, կարծես վանքի անտեսանելի պահապանը լինի։
Որոշ հուշարձաններ տանող ճանապարհները դեռ դժվարանցանելի են, կան նաև փակ Ճանապարհներ, երբ բացվի առաջին այցը տիկին Գոհարը ասում է Օղբին կայցելի։ Իսկ մինչ այդ գործակցում են դպրոցների հետ՝ մատաղ սերնդին ծանոթացնելով Հայաստանի պատմությանն ու պատմամշակութային կոթողներին։
Գոհար Բաբայան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Օրինակ սահմանամերձ Բարձրունու դպրոց ենք հաճախ գնում, գյուղում նաև շատ հուշարձաններ կան։ Անցյալ տարի մեծ քանակությամբ գրքեր նվիրեցինք, նոր գրադարան էր բացվել և գրքերի անհրաժեշտություն կար։
Ոչ միայն դպրոցների, այլև՝ համայնքի հետ են գործակցում, ՊՄՊ ծառայություն-համայնք կապն ավելի խորացնում, միասին հուշարձանների տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնում։
Գոհար Բաբայան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Բարձրունու հին գյուղատեղիում շատ պատմություններ, ավանդազրույցներ կան բնակիչների հետ զրուցում ենք գրի ենք առնում, ով գիտի գուցե մի օր պետք գա։
Ճանաչել, պահպանել, ժառանգել կարգախոսին հավատրիմ Գոհար Բաբայան – Համլետ Եղիազարյան զույգը նույն նվիրվածությամբ և եռանդով դեռ երկար է պատրաստվում պահպանել պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզի հուշարձանները։