Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները դասախոսություն են անցկացնելու Երևանի պետական համալսարարանում։
«Հուշարձանապահպանություն. երիտասարդության ներուժը» թեմայով դասախոսության շրջանակում կքննարկվեն Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանության, վերջինիս ընթացքում առաջացած խնդիրների, դրանց լուծման եղանակների, երիտասարդությանն այդ գործընթացներին մասնակից դարձնելու և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Դասախոսությունը կանցկացվի ապրիլի 18-ին, ժամը՝ 14:30-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի ընթերցասրահում (318 սենյակ)։