«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Մայա Գրիգորյանը, բարձր գնահատելով համագործակցությունը գիտակրթական և գործնական ոլորտներում, գործակցության հուշագիր են կնքել։
Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով․
- Բոլոր ոլորտներում Կողմերի կանոնադրական գործունեությանը առնչվող մասնագիտական փորձի և գիտական ձեռքբերումների փոխանակում:
- Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի ծրագրերի իրականացում։
- Գիտաժողովների, սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում։
- Թվային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացում։
- Մասնագետների փոխադարձ այցելությունների կազմակերպում։
- Գործնական պարապմունքների իրականացում (DOI թվային օբյեկտների նույնականացման համակարգին ծանոթացում, տիրապետում, համակարգում աշխատանքների իրականացում, Համահայկական թվանշային գրադարանում ամսագրերի հոդվածների մուտքագրում)։
- Գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակում։