Վայոց ձորի մարզի Հորս գյուղի Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատում և կից եկեղեցում ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը /արշավախմբի ղեկավար՝ պ․գ․․թ Ավետիս Գրիգորյան, վերականգնող ճարտարապետ՝ Լևոն Վասիլյան/ շարունակում է պեղման աշխատանքները։
Ավետիս Գրիգորյան հնագիտական արշավախմբի ղեկավար
Պեղումներով բացվել է պալատի մուտքի դիմացի հրապարակը, հայտնաբերվել են միջնադարյան կառույցին 19-20-րդ դդ․ կցված բնակարանների ավերակներ։
Պալատի հյուսիսարևելյան կողմում բացվել է սալարկված հատակով հավանաբար ախոռ ծառայած քանդահար կառույց՝ մսուրների մնացորդներով։
Պեղումներին զուգընթաց կատարվում է կառույցների և նորահայտ ճարտարապետական բեկորների չափագրում։