«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցները «Սղնախի Զառ» ամրոցի տարածքում տեղադրել են ուղղորդող վահանակներ։
Տարածքը հանդիասանում է պատմության մշակույթի հուշարձան, պահպանվում է պետության կողմից։
«Սղնախի Զառ» ամրոցը գտնվում է Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղից հարավ, Ձորագետի ձախափնյա ձորալանջին, ուղղահայաց կտրված ժայռազանգվածի տակ:
Թվագրվում է 10-16-րդ դդ։
Պաշտպանական անմատչելի հենակետ՝ ամրոցը, կառուցված է ոչ մեծ խորությամբ քարայրի դիմաց՝ հենապատերով ամրացված հարթակի վրա: Բաղկացած է քարայրի առջև ձգվող նեղ սրահից և կից՝ ուղղանկյուն կառույցից: