Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան:
Վարչապետին ուղեկցել են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականցված ծրագրերին՝ թանգարանային շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներին:
Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ:
Ընթացքի մեջ են նաև «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները: