Խրիմյան Հայրիկի հուշաքարը

Խրիմյան Հայրիկի հուշաքարը

Սյունյաց աշխարհի հոգևոր կենտրոն` Տաթևի վանք տանող ճանապարհին  է գտնվում Խրիմյան Հայրիկի հուշաքարը։ Այս կոթողի հետ կապված հետաքրքիր պատմություն կա։

     

1903 թ․ Սյունիք այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Խրիմյանը անսալով Մեսրոպ արքեպիսկոպոսի խնդրանքին, այցելել է նրա ծնողներին: Հյուրասիրության ընթացքում Սանամ մայրիկը խնդրել է կաթողիկոսին «ձեռքը իր որդու գլխին պահել»: Մայրական խնդրանքին Հայրիկը պատասխանել է. «քո որդին այնքան բարձր է կանգնած, որ իմ ձեռքը նրա գլխին չի հասնի»:

Կաթողիկոսը Գորիսից ուղևորվել է Տաթև: Սյունեցիները այցի կարևորությունը հավերժացնելու նպատակով` ի պատիվ կաթողիկոսի, հուշաքար են կանգնեցրել։