«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում է պահվում այս կախիկը։
Այն հայտնաբերվել է 1985 թ. «Ջոջ դար» հնագիտական հուշարձանի № 30 դամբարանի պեղումների ժամանակ:
Պարուրաձև փաթաթված բրոնզե երկար թիթեղից հարմարանքը կախված է երկաթե կեռից: Վերաբերում է անտիկ դարաշրջանին (մ.թ.ա. I – մ.թ I դդ.):
Չափսերը` – բարձր.՝ 1,8 սմ, լայն.՝ 1,7 սմ