Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (խաղողօրհնեք) նշում է օգոստոսի 18-ին։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոնի կապակցությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է անվճար։
Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը ավանդաբար համարվում է Ամբերդի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու ուխտի օր։
Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Սուրբ Պատարագի ավարտից հետո՝ ժամը 11:30-ին «Տոնացույց» ժողովրդական թատրոնի և «Ուջան-Կարոտ» ազգային ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ տեղի կունենա տոնախմբում՝ ըստ օրվա ժողովրդական սովորությունների, ազգային երգերով, խաղիկներով ու պարերով։ Ներկաներին կբաժանվի օրհնված խաղող և կաթնահունց գաթաներ։
Երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17:00-ին եկեղեցու սպասավորներ ներկաներին կբաժանեն օրհնված խաղող, կաթնահունց գաթաներ։