Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի պալատ։
Վարչապետին ուղեկցել են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։ Հնագիտական արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը ներկայացրել է 14-րդ դ․ պալատի և հարակից եկեղեցու տարածքում իրականացված աշխատանքները, խոսել կառույցի բացառիկության, հայտնաբերված գտածոների մասին։
Ճարտարապետ Լևոն Վասիլյանը ներկայացրել է առաջիկա վերականգնման ծրագիրը։