Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը «այո» ասաց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն ստեղծելու օգտին:
Անկախության կայացման ճանապարհին մարտահրավերներին դիմակայելով, կառուցել ու միասին կառուցում ենք մեր պետությունը՝ գիտակցելով անկախ հայրենիքում ապրելու քաղաքացու մեր իրավունքը։
Կերտելով անկախ Հայաստանի պատմությունը, հավատարիմ մնալով «Ճանաչե՛լ, պահպանե՛լ, ժառանգե՛լ» կարգախոսին պահպանել ու պահպանում ենք մեր պատմության անշարժ հուշարձանները, որոնք մեր ինքնության խոսուն վկաներն են։ Ներկայացրել և շարունակում ենք աշխարհին ներկայանալ մեր բացառիկ հուշարձաններով, արգելոցներով և արգելոց-թանգարաններով։
Մաղթում եմ, որ չմարի հայի անկոտրում ոգին ու միասնականությունը, շարունակենք հզորանալ և աշխարհին ներկայանալ՝ որպես հնամենի, հզորացող և զարգացող երկիր։
Սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ, սիրենք մեր անկախ երկիրը, պահպանելով ու հոգ տանելով նաև պատմական միջավայրի մասին։