Զվարթնոցը Կոմիտասի շնչով

Զվարթնոցը Կոմիտասի շնչով

2024-09-27T17:25:15+00:00 27/09/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Կոմիտաս Վարդապետի ծննդյան  155-ամյակին նվիրված՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպվել էր «Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես» խորագրով  միջոցառում։

Սեպտեմբերի 26-ը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի Սողոմոն Գևորգի Սողոմոնյան ծննդյան օրն է։

Արգելոց-թանգարանի այցելուները՝ օտարերկրացիներ, դպրոցականներ այդ թվում և  Երևանի թիվ 57 հիմնական դպրոցի աշակերտները ակամայից դարձել են միջոցառման մասնակից։ Ծանոթացել են՝ Կոմիտաս Վարդապետի կյանքին ու գործունեությանը, ունկնդրել կոմիտասյան երաժշտությունը։