Խոր ցավով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վարորդ Ալբերտ Հակոբյանը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը վշտակցում է Հակոբյան ընտանիքի անդամներին, մտերիմներին, գործընկերներին։
Ալբերտ Հակոբյանը ծնվել է 1968 թ․ փետրվարի 17-ին Երևանում։
2018 թ․ ավարտել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան, ստացել արվեստագիտության բակալավրի աստիճան՝ ռեժիսուրա մասնագիտությամբ։
2022 թ․ աշխատանքի է անցել ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ։
Մասնագիտությամբ ռեժիսոր, արվեստագետ մշակույթի ոլորտի նվիրյալը միշտ պատրաստ էր արագ արձագանքման։
Անգիր գիտեր ոչ միայն Հայաստանի հուշարձանների տեղադրությունը, այլև դրանց պատմությունը՝ ստեղծումից մինչև վերականգնում։
Սուր մտքով, արվեստագետի աչքով վարորդին աշխատակիցները ժպիտով են հիշում, Հայաստանի մի ծայրից մյուսը Ալբերտի հետ անցնում էին հումորով, մշակութային քննարկումներով։
Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Լյուար» սգո սրահում Աջափնյակ, Սիլիկյան հին խճուղի, 18 շենք։
Ժամը՝ 17։00-20։00։