Հոկտեմբերի 17-ին՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան նվիրված «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառումը եղանակով պայմանավորված հետաձգվում է։
Օրվան նվիրված՝ «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանում «Բարբառն ու ազգային խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության մաս» , «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում «7 ազատ արվեստ» և Գորիսի համայնքային պետակերասրահում «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» միջոցառումները անցկացվելու են համաձայն գրաֆիկի։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն»․ խորագրով միջոցառման մասին կտրվի լրացուցիչ հայտարարություն։