ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է ՊՈԱԿ-ի հիմնադրման 25-ի ամյակին նվիրված ցուցահանդես, որում ներկայացված են կառույցի ստեղծման պատմությունը, փաստաթղթեր, փաստավավերագրական նյութեր, մասնավորապես կազմակերպության առաջին հրամանի / 1988 թ./ վկայագիրը, մատյանը, հավաքածուի առաջին առարկան: ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահված փաստաթղթերից ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաեւ չհրատարակված նյութերին, երկրաշարժից հետո իրականացված փրկարարական աշխատանքներին /խոսքը մշակութային ժառանգությունը փրկելու մասին է/ արտերկրում կազմակերպված ցուցադրությունների / 1990-ականներից մինչ օրս/, փաստաթղթերին ու նամակագրություններին:

ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ցուցահանդեսում ներկայացվածը պահպանության ծառայության կենսագրությունն է ու ամեն մի ցուցանմուշը մի պատմություն է: Նրա խոսքով` ՊՈԱԿ-ը իր գործունեության 25 տարիների ընթացքում լուրջ ձեռքբերումներ է արձանագրել, վկան գնահատականներն են, որոնք եւս գրավոր տեքստերով ներկայացված են ցուցահանդեսում:

Հավելենք, որ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու նաեւ ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ու ազգագրական նյութերին, ՊՈԱԿ-ի արտասահմանյան գործընկերներին, ցուցադրություններին, նամակագրութուններին, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրված պարգեւներին, շնորհակալագրերին, հրատարակություններին եւ այլն: