ՓԼՈՒԶՎԵԼ Է ԲՆԱԿԵԼԻ ՔԱՐԱՅՐԻ ՄՈՒՏՔԸ

ՓԼՈՒԶՎԵԼ Է ԲՆԱԿԵԼԻ ՔԱՐԱՅՐԻ ՄՈՒՏՔԸ

2018-03-29T15:59:55+00:00 01/02/2014|Սյունիք, Լրահոս|

Սյունիքի մարզի Շամբ համայնքի տարածքում հաշվառված, հանրապետական նշանակության, պետական սեփականություն հանդիսացող «Բնակելի քարայր» /պետ. ցուցիչ` 8.31.1.1/ հուշարձանի մուտքը բնական գործոնների ազդեցությամբ փլուզվել է: Փաստն արձանագրել են ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Արամ Դավթյանը եւ հուշարձանի պահապան Գեւորգ Ղուկասյանը` հուշարձանի տարածքում հերթական շրջայցի ժամանակ:
ՊՈԱԿ-ի ղեկավարությունը փաստի մասին գրավոր տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարությանը:
Ուշ միջնադարով թվագրված քարայրն ունի երկու մուտք, չորս սրահ, փորված է կավե շերտի մեջ: Խորհրդային տարիներին տեղի բնակիչների կողմից օգտագործվել է անասնապահության նպատակով, որից հետո մինչ օրս չի օգտագործվել: