«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Մայիսի 28-ին, ժամը 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ճանաչված բեմադրիչ օպերատոր, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի բաժնի լուսանկարիչ-օպերատոր Աշոտ Մովսիսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Հեղինակը կներկայացնի Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի պատմամշակութային հուշարձանների լուսանկարները: Ցուցահանդեսին կներկայացվեն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու, Կոռիկոս բերդի, Վանի բերդի, Անարզաբա բերդի եւ այլ հուշարձանների լուսանկարներ, զուգահեռ կլինի նաեւ սլայդ-շոու, որի միջոցով ունկնդիրները կարող են հաղորդակցվել 400 այլ հուշարձանների:
Միջոցառումը նվիրված է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: