ՍՊԻՏԱԿԱՎՈՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ՝ ՀԱՐԱԿԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ ԷՐ ԴԵՌԵՎՍ ՕՐԵՐ ԱՌԱՋ

ՍՊԻՏԱԿԱՎՈՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ՝ ՀԱՐԱԿԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ ԷՐ ԴԵՌԵՎՍ ՕՐԵՐ ԱՌԱՋ

2014-06-24T20:51:31+00:00 24/06/2014|Լրահոս|

Ս. թ. հունիսի 23-ին, «Asekose.am» լրատվական կայքում տեղ է գտել մի հրապարակում /ուղեկցվող լուսանկարով/ որտեղ նշվում է. «Էս նկարը արվել է ամիսներ առաջ զբոսաշրջիկների կողմից: Առաջին պլանում խորովածի տաղավար է իր բոլոր «հարմարություններով», իսկ հետևում համեստորեն վեր է խոյանում Սպիտակավոր միջնադարյան եկեղեցին, որի բակում ամփոփված է Գ. Նժդեհի աճյունը»: Տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետը՝ ՊՈԱԿ-ի ղեկավարությանը ներկայացրել է պահպանական գոտու տարածքում առկա տաղավարի վերաբերյալ տեղեկությունը: Մարզային ծառայության պետը անհապաղ միջոցներ ձեռնարկելու նպատակով խնդիրը քննարկել է նաև Գլաձորի գյուղապետի, Վայոց ձորի մարզպետի հետ, ինչպես նաև համապատասխան գրություն է ներկայացրել դատախազություն: Գլաձոր համայնքի ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` ապօրինությունը մինչև ս. թ. մայիս ամսվա վերջ վերացնելու ուղղությամբ խախտվել է ՏԻՄ ներկայացուցիչի կողմից` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառաբանությամբ /նշվել է, որ տեղացող անձրևների պատճառով տեղանքը վտանգավոր է անհրաժեշտ տեխնիկա բարձրացնելու համար/: Ս. թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզպետարանում հրավիրված մարզխորհրդի նիստում խնդիրը բարձրացվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի կողմից, ով նշել է, որ այն հրատապ լուծման կարիք ունի: Արդյունքում, նույն օրը «Պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակցի հսկողությամբ ամբողջությամբ ապամոնտաժվել է տաղավարը, հարակից կենցաղային սարքավորումներով և հեռացվել պահպանական գոտու տարածքից:

Հետևաբար ս. թ. հունիսի 23-ին տարածված լուրը /ուղեկցվող լուսանկարով/ ապատեղեկատվություն է և իրողությունն աղավաղելու միտում է հետապնդում: Ինչպես օրեր առաջ սոցիալական ցանցերով և ԶԼՄ-ներով «Զվարթնոց» արգելոց-թանգարանում ս. թ. հունիսի 15-ին ապամոնտաժման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության աշխատակիցների լուսանկարները ներկայացվեցին, որպես ս. թ. հունիսի 14-ին անցկացված միջոցառման մասնակիցների լուսանկարներ: