ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 8 ՀԱՐՑ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ

ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 8 ՀԱՐՑ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ

2014-06-26T17:21:17+00:00 26/06/2014|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի նիստում, որը վարել է ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատաքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, մասնակցել է խորհրդի 19 անդամներից 16-ը: Քննարկվել է օրակարգում ընդգրկված 8 հարց: Հավանության Է արժանացել ՊՈԱԿ-ի 2015թ. գիտական ծրագրերի նախագիծը, հաստատվել են «Մեծամորի ոսկին» կատալոգի հայերեն, ռուսերեն, անգլերեն, ինչպես նաև «Զվարթնոց» կատալոգի ռուսերեն, անգլերեն տեքստերը: Քննարկվել է նաև Ս. Գասարջյանի հեղինակած «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարանի» լրացված և վերամշակված հրատարակության հարցը: Որոշվեց վերջնական ուղղումներից հետո այն ներկայացնել տպագրման:
Քննարկվել ու հրատարակման է երաշխավորվել ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լ. Գևորգյանի կազմած «Թանգարանային ցուցադրությունների և կազմակերպման հիմունքներ» մեթոդական ձեռնարկը: Քննարկման ներկայացված «Արցախի վանքներն ու եկեղեցիները» քարտեզը և կատալոգը ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի ավագ գիտաշխատող Գագիկ Սարգսյանի վեց տարվա աշխատանքի արգասիքն են:

«385 վանք ու եկեղեցի լուսանկարների միջոցով կամփոփվեն մեկ քարտեզում` կից ալբոմ ուղեցույցով», -պարզաբանեց Գ.Սարգսյանը: Գիտամեթոդական խորհրդի անդամները մանրամասն քննարկումից հետո ևս դրական գնահատականի արժանացրին:

Հաստատվեցին նաև օրակարգում ընդգրկված մի քանի ընթացիկ հարցեր` էքսկուրսիոն-բացատրական տեքստերի, ՊՈԱԿ-ի «Մշակութային ժառանգություն» պարբերականի հրատարակման, Բ.Բ.Պիոտրովսկուն նվիրված ժողովածուի հեղինակային աշխատանքների վերաբերյալ: «Շիրակի պատմաճարտարապետական հուշարձանները» աշխատանքը հրատարակության ներկայացնելու և «Բիթլիս» աշխատության հարցերի քննարկումը հետաձգվեց մինչև գիտամեթոդական խորհրդի հաջորդ նիստը: