ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2018-03-29T15:53:12+00:00 12/08/2014|Արագածոտն, Լրահոս|

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի Արտավազդիկ եկեղեցու /պետ. ցուցիչ` 2.28.17, 5-6-րդ դդ./ տարածքում բնակիչների կողմից, առանց լիազոր մարմնի թույլտվության, հանգստի տաղավար է տեղադրվել: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության` տաղավարն ապամոնտաժելու պահանջը ոչ միայն չի կատարվել, այլեւ, շարունակվել է. հանգստյան օրերին նաև էլեկտրամատակարարման սյուներ են տեղադրվել:
Հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքում արձանագրված օրինախախտման փաստով ՊՈԱԿ-ը գրավոր դիմել է մարզի դատախազություն` միջոցներ ձեռնարկելու կատարված իրավախախտման հետևանքները վերացնելու /տաղավարը ապամոնտաժելու/ և օրինախախտ անձանց, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկելու համար: