Տավուշի  մարզի  «Բերդ 1-2»  քարայրներում  և  «Բերդ-1»  կայաններում հոկտեմբերի  8-ից հնագիտական  պեղումներ  են  իրականացրել  ՀՀ ԳԱԱ  հնագիտության և  ազգագրության ինստիտուտի մասնագետները:  «Բերդ 2» քարայրում  հայտնաբերվել են միջնադարյան խեղեցղենի բեկորներ:  «Բերդ-1» կայանի  դամբարանադաշտի տարածքում  ավելի  մեծ  ծավալով  պեղումներ կիրականացվեն  գալիք տարի:  «Բերդ-1» քարայրի  դիմացի հատվածում  հնագիտական արշավախումբը  հայտնաբերել  է  հավանաբար  նեոլիթյան դարաշրջանին պատկանող խեցեղեն ու կենդանիների մնացորդներ: Քարայրը ունի նաև  երկրորդ դահիլիճ:  Վերջին անգամ պեղումներ այս հնավայրի տարածքում իրականացվել են խորհրդային տարիներին` հնագետ  Ստեփան  Եսայանի  ղեկավարած արշավախմբի կողմից:
Ուսումնասիրվող  հնավայրերն  ընդգրկված են  ապագա  արգելոց-թանգարանի տարածքում: Արշավախմբի  աշխատանքներին  աջակցել  է  ամերիկյան  «Գֆոելլեր» հիմնադրամը:
 
 
 
												

 
		 
		 
		 
		