«Հիշողություն և պահանջատիրություն» խորագրով Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզում:
Չարենցավանի ենթաշրջանի Ալափարսի միջնակարգ դպրոցում համայնքի, Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության և կրթօջախի նախաձեռնությամբ նշվել է «Վարդանանց զորավարների» օրը: Պատմական ակնարկներն ուղեկցվել են թեմատիկ լուսանկարների ցուցադրությամբ: Ապա մասնակիցները երթով հասել են Ս.Վարդան Զորավար եկեղեցի, որտեղ էլ շարունակվել է ավանդական միջոցառումը:
«Հիշողություն և պահանջատիրություն» խորագրով միջոցառում է անցկացվել նաև մարզի ՍՈՍ մանկական գյուղում: Ներկա են եղել Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության պետը, աշխատակիցները: ՍՈՍ մանկական գյուղի երեխաների հետ հայրենասիրական թեմայով զրույցին հետևել է «Խոնարհված հերոսներ» ֆիլմից հատվածների դիտումը: Ապա պատանիների հետ զրույցը շարունակվել է արցախյան պատերազմի ազատամարտիկների ու Հայոց ցեղասպանության ընթացքում ֆիդայական շարժման վրիժառուների սխրանքների միջև զուգահեռներով: ՊՄՊ մարզային ծառայության պետը կարևորել է հայ պատանիների պայքարի ոգին արթուն պահելը: