ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ԵՐԴՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ԵՐԴՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2018-03-29T15:57:43+00:00 02/03/2015|Կոտայք, Լրահոս|

Բանակ, կրթություն մշակույթ համագործակցությունը շարունակվում է: Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում գտնվող «Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40- ամյակին» նվիրված հուշարձանի /պետ ցուցիչ 6.46.1/ և «Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին» խաչքարի մոտ կայացել է զինակոչիկների երդման արարողություն: Բազմամարդ միջոցառումն իսկական տոնի է վերածվել:

Հայաստանի հիմնի հնչյունների ներքո հայկական եռագույնի հանդիսավոր մուտքին հաջորդել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ ԳՏ, գնդապետ Ն. Աղագուլյանի ելույթը: Նրա խոսքով նորակոչիկի՝ հայրենիքին անձնվեր ծառայելու երդումը ոչ մի այլ վայրում այդքան տպավորիչ ու պարտավորեցնող չէ, որքան պատմական հուշարձանի տարածքում:

Ելույթով հանդես են եկել նաև ՊՄՊ մարզային ծառայության պետը, Մրգաշեն համայնքի ղեկավարը, զորամասի հոգևոր հովիվը:

Միջոցառումը եզրափակվել է համայնքի դպրոցի բարձր դասարանների աշակերտների ելույթով: