Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը /գտնվում է բարձունքի վրա/ վնասվել է կայծակից: Հուշակոթողի կամարի վրա տեղադրված բազալտե հնգաթև աստղը` կայծակի ուղիղ հարվածից, մասնատվել և ցած է թափվել: