ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

2015-04-16T17:46:57+00:00 16/04/2015|Լրահոս|

Ս. թ. ապրիլի 15-ին, Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության և Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի հետ համատեղ անցկացվել է «Հիշողություն չունեցող ազգը չունի ապագա» խորագիրը կրող միջոցառում: Դպրոցի միջին դասարանի աշակերտները ներկայացրել են ցեղասպանության մասին ընդհանուր տեղեկություններ, ապա ցուցադրվել է Հայոց Մեծ եղեռնի մասին պատմող կրթօջախի բարձր դասարանի աշակերտների պատրաստած տեսաֆիլմը: Դիտումից հետո, Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետն աշակերտներին ներկայացրել է ցեղասպանության մասին պատմող փաստեր, նրա ելույթին հետևել է դպրոցականների հարց ու պատասխանը:

Այսպիսի միջոցառումները նպաստում են, որպեսզի մատաղ սերունդը վառ պահի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: